211652_close_icon
views-count653 դիտում article-date 09:25 16-06-2022

Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում, բայց նրանք զգուշացվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ավարտվեց ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանը, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ խորհրդարանում նիստեր այլեւս չեն լինելու։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներկայացուցիչներին արդեն զգուշացրել են չշտապել երկրից հեռանալու հարցում, չկազմել հանգստի պլաններ, քանի որ հուլիսին եւս դեռ արտահերթ նիստեր կլինեն:Բազմաթիվ հարցեր կան, որոնք կուտակվել են եւ պետք է քննարկվեն։ Հետաքրքիր է, որ խորհրդարանում արդեն իսկ ճամպրուկային տրամադրություններ են՝ չնայած այդ զգուշացումներին։

Օրինակ՝ երեկ ՔՊ-ականները պասիվ էին բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ, իսկ կառավարության հետ հարցուպատասխանի համար հերթագրվել էր ընդամենը չորս պատգամավոր։ Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում. շատ են հոգնել ու հյուծվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր