211652_close_icon
views-count39281 դիտում article-date 10:00 15-06-2022

Այսօր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ  ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ծննդյան օրն է:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է ՀՀ ոստիկանապետին՝ ծննդյան օրվա առթիվ:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում: 
1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 
2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 
1995-1996 թթ. ծառայել է Զինված ուժերում: 
27.12.2003-16.01.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
16.01.2004-23.12.2005 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
23.12.2005-03.02.2007 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր /ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,
03.02.2007-22.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
19.05.2018-22.05.2019 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի 2020 թ. հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ։
ՀՀ Նախագահի 2021 թ. հուլիսի 5-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Պարգևատրվել է
ԱՀ նախագահի 13.04.2021 թ. հրամանագրով՝  «Երախտագիտություն» մեդալով,
ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Նմանատիպ նյութեր