211652_close_icon
views-count1332 դիտում article-date 21:24 15-06-2022

Չեմպիոնների լիգա. Հայտնի են Փյունիկի հնարավոր մրցակիցները երկրորդ փուլում

Այսօր՝ հունիսի 15-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրոդ փուլի վիճակահանությունը։
 
Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» է, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում «Փյունիկը» կհանդիպի «Դյուդելանժ» - «Տիրանա» զույգի հաղթողի հետ։
 
ՉԼ-ի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 5-6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 12-13-ին։

Նմանատիպ նյութեր