211652_close_icon
views-count1311 դիտում article-date 14:21 15-06-2022

Իրանի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ Է տեղի ունեցել

Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը։

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Չարաք նավահանգստի մերձակայքում, օջախը՝ 8 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Միայն վերջին ժամին նշված շրջանում գրանցվել է 4 մագնիտուդից բարձր 4 սեյսմիկ ցնցում: 

Նմանատիպ նյութեր