211652_close_icon
views-count621 դիտում article-date 10:13 15-06-2022

Տնտեսությունը պետք է ծառայեցնենք ռազմարդյունաբեությանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից ելնելով՝ մեր ամբողջ տնտեսությունը պետք է ծառայեցնենք ռազմարդյունաբեությանը, անհերքելի ճշմարտություն է։ Ու սա նաեւ հենց տնտեսության իսկ շահից է բխում։

Բանն այն է, որ ամենակարեւոր ոլորտը, որտեղ կա ներուժ, եւ հնարավոր է պետական խթանող եւ ուղղորդող քաղաքականության միջոցով կարճ ժամանակում հասնել արդյունքների, ՏՏ ոլորտն է (ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի համոզմունքն է)։ Սա, իր հերթին, կնպաստի տնտեսության բազմազանեցմանը։

Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ եթե չապահովենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա որեւէ արտաքին ուժ մեր փոխարեն դա չի անի։ Բացի այդ, հենց ՏՏ ոլորտը՝ նշյալ ուղղությամբ այն հատվածն է, որ կարո՛ղ է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։

Մասնավորապես՝ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։ Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ տնտեսության կառավարման մեջ ներմուծվեն պլանային կառավարման նոր սկզբունքներ։

Եթե ավելի հակիրճ՝ մեզ պետք է մոբիլիզացիոն տնտեսություն։ Եվրոպան ինքն է անցնում «պատերազմական տնտեսության» շրջանի (Ֆրանսիա, Գերմանիա)։ Մարտահրավերներից ելնելով՝ մոբիլիզացիոն տնտեսությունն անպայման պետք է շեշտադրի նաեւ գյուղատնտեսության զարգացումը՝ պարենային ապահովության խնդրի համապատկերում։ Մեր պարագայում՝ նաեւ տարածքային զարգացման կարեւորությունը շեշտելով։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր