211652_close_icon
views-count19367 դիտում article-date 23:32 14-06-2022

Արմենը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, որի ժամանակ ստացել է վիրավորում գլխից և ունի հաշմանդամության կարգ. Նա մեծ ավանդ ունի ՀՀ հանրակրթության ոլորտում

Սիրելի՛ հայրենակիցներ,

խնդրանքով Ձեզ է դիմում Արմեն Աշոտի Հովսեփյանի ընտանիքը:

Ս/թ մայիսի 27-ից մինչև հունիսի 4-ը Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի պատվիրակության կազմում Արմեն Հովսեփյանը, Իսրայելում գտնվելով գործուղման մեջ, հունիսի 3-ին ունեցել է առողջության հանկարծակի վատթարացում՝ առատ արյունահոսությամբ և շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխվել է Հայֆա քաղաքի «Ռամբամ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Հիվանդանոցում ցուցաբերվել է անհետաձգելի էնդոսկոպիկ միջամտություն և նշանակվել է բուժում:

Այժմ Արմենը ժամանակավոր գտնվում է Հայֆա քաղաքի հայ համայնքի խնամակալության տակ:

Իսրայելում ստացած բժշկական ծառայության ապահովագրության վճարը հայկական ապահովագրական ընկերությունը հրաժարվում է վճարել կամ փոխհատուցել:

Հայաստան վերադառնալ Արմենին կթույլատրեն միայն պահանջվող գումարը վճարելուց հետո:

Հիվանդանոցային ծախսերը կազմել են 25 000 ԱՄՆ դոլար:

Մեր ընտանիքը չունի այդ գումարը, որպեսզի կարողանա վճարել:

Խնդրին լուծում տալու նպատակով Արմենի կնոջ՝ Շուշանիկ Ժորայի Նիկողոսյանի անունով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացվել են հաշվեհամարներ:

Մեր ընտանիքը խնդրանքով դիմում է մեր ընկերներին, գործընկերներին, հարազատներին, բոլոր բարի մարդկանց՝ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել՝ ստորև ներկայացված հաշվեհամարներին հնարավոր կարճ ժամանակահատվածում կատարելով ֆինանսական փոխանցումներ:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
2474603930580000 - ՀՀ դրամ
2474603930580010 – ԱՄՆ դոլար
2474603930580020 - Եվրո
2474603930580030 - ՌԴ ռուբլի
Հեռախոսահամար՝ 077123160 (Շուշանիկ Նիկողոսյան)


Ակնկալում ենք Ձեր շտապ աջակցությունը:

Հավելենք, որ Արմենը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, որի ժամանակ ստացել է վիրավորում գլխից և ունի հաշմանդամության կարգ: Նա մեծ ավանդ ունի ՀՀ հանրակրթության ոլորտում:

Կանխավ շնորհակալություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր