211652_close_icon
views-count49073 դիտում article-date 23:02 14-06-2022

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր