211652_close_icon
views-count39914 դիտում article-date 18:44 14-06-2022

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. անձրևաջրերը ողողել են Լեռնագոգ գյուղի փողոցները. օպերատիվ են ժամանել միայն Արմավիրի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով մարզի Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով:

Այս պահին օպերատիվորեն ժամանել  է միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2  մարտական հաշվարկ:

Փրկարարներն ու գյուղապետարանի աշխատակիցները բնակիչների հետ փորձում են առուներ բացել և հեռացնել ջուրը:

Տեղեկութունը փոխանցվել է Արմավիրի մարզպետարան, որտեղից ժամանելու են պատասխանատուները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր