211652_close_icon
views-count701 դիտում article-date 18:58 14-06-2022

Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային:
 
350ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված էԱրտեմ Պատապուտյանը՝ հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան, ով 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի:

Նամականիշի մարումնիրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,  հայազգի գիտնական, նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
  
Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը: 
 
Թողարկման օրը` 14հունիսի2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝8հ.
Տպաքանակը՝ 20 000 հ.
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր