211652_close_icon
views-count1301 դիտում article-date 17:16 14-06-2022

Կոնֆերենցիաների լիգա․ Հայտնի են «Արարատի» և «Ալաշկերտի» մրցակիցները

Այսօր՝ հունիսի 14-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
 
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։
 
Վիճակահանության արդյունքում «Ալաշկերտի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի Մալթայի «Համրուն Սպարտանս» ակումբը, իսկ «Արարատի» մրցակիցը՝ մակեդոնական «Շկենդիան»։
 
Մրցաշարի այս փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։

Նմանատիպ նյութեր