1442 դիտում
16:02 14-06-2022
Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. այն մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին։
Նշենք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։
Փետրվարի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մոտ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ է արձակվել։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, եւ նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նմանատիպ նյութեր
2016 դիտում
17:14 01-02-2022
Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
1913 դիտում
16:17 02-02-2022
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան