211652_close_icon
views-count960 դիտում article-date 19:12 14-06-2022

«Արսենալը» համալրվեց բրազիլացի 19-ամյա նորեկով

Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Մարկինյոսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»:
Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
 
Հաղորդվում է, որ բրիտանացիները 3,5 մլն եվրո են վճարել 19-ամյա հարձակվողի համար։
 
Այս մրցաշրջանում Մարկինյոսը «Սան Պաուլոյի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր