211652_close_icon
views-count203 դիտում article-date 12:47 14-06-2022

Փաշինյանը Հայաստանի և Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս է հայտնել

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս է հայտնել: Փաշինյանն այդ մասին ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

«Պետք է նշեմ, որ Հայաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Արաբական աշխարհի նկատմամբ, որովհետև մենք ունենք ավանդական հարաբերություններ: Այժմ ես Հայաստանի ու Կատարի միջև երկկողմ առևտրի աճի հույս ունեմ, որովհետև այս հիասքանչ երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական միջավայր»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նմանատիպ նյութեր