211652_close_icon
views-count1079 դիտում article-date 11:43 14-06-2022

ՀՀ վարչապետը Թուրքիայի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հույս է հայտնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը:

Ն. Փաշինյանն այս մասին խոսել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:  

Հարցին, թե ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը, Փաշինյանը պատասխանել է. «Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ»։

Անդրադառնալով հարցին՝ խոսո՞ւմ են արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ երկխոսության սկզբից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ են սկսվել, բայց սա մի բան է, որ եղել է նաև նախկինում։ Նա հույս է հայտնել, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի  միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։

Նմանատիպ նյութեր