211652_close_icon
views-count1694 դիտում article-date 10:17 14-06-2022

«Ինքնամոռաց» լիցենզավորում են. կարևորը «սվոյ» լինեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ մի քանի ընտրություններ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, մի շարք խոշորացված համայնքներ էլ ավելի են խոշորանալու։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում ընտրական հանձնաժողովի բավական մեծ թվով անդամների լիցենզիայի ժամկետը լրացել է, և, համապատասխանաբար, նոր լիցենզիա ստանալու գործընթաց է սկսվել։

Ըստ տեղեկությունների, իշխանությունները «ինքնամոռաց» մտել են թեմայի մեջ և քննություններին աննախադեպ մեծ թվով թեկնածուներ են գրանցել, որպեսզի ընտրական գործընթացում կադրային խնդիրներ չունենա։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնականում հաշվի չեն առնվել մարդկանց ունակություններն ու ընտրություն կազմակերպելու փորձը, այլ քննության են ուղարկել՝ զուտ «մերը լինի» սկզբունքով ու քանակ ապահովելու համար։

Թերթի տեղեկություններով, հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքապետները «սվոյ» չեն, մարզային իշխանությունները կոնկրետ հրաման են իջեցրել, որ լիցենզավորմանը ոչ մի պարագայում չմասնակցեն այդ բնակավայրերի դպրոցների, ինչպես նաև համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր