211652_close_icon
views-count2982 դիտում article-date 09:29 14-06-2022

«Կարմիր գծեր են անցնում». ինչո՞ւ աշխատանքից ազատվեց «սիրուն աղջիկը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Նա գրառում էր կատարել՝ մասնավորաբար նշելով, որ աշխատանքից դուրս է գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունի միջանձնային որևէ տարաձայնություն:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում իսկապես նրա հրաժարականի պատճառը որևէ մեկի հետ սոսկ անձնական տարաձայնությունները չեն, այլ ավելի խորքային պատճառներ ունեն, ինչն էլ հիմք է տվել նրան դուրս գալ քաղաքականությունից ու, ինչպես ինքն է նշում, կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:

Ռևազյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշում էին, որ նա շատ ծանր է տարել հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են ոստիկանական ուժերն իրենց պահում ցուցարարների հանդեպ, նույնիսկ կանանց քաշքշում: Ավելին, նա, ինչպես մեզ փոխանցեցին, մի քանի տեղ բարձրաձայնել է, որ «կարմիր գծեր են անցնում»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր