211652_close_icon
views-count1706 դիտում article-date 22:58 13-06-2022

Խոակին Կապառոս. «Ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստան-Շոտլանդիա հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի  նախախաղային մամուլի ասուլիսը։

«Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ։ Շատ ուժեղ թիմեր են այս խմբում։ Ցանկացած թիմ կարող է ցանկացածին հաղթել։ Այնպես որ կարևոր է նաև մարզադաշտը․ ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի։

Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկալի արդյունքը։ Գիտակցում ենք, որ Շոտլանդիան հզոր մրցակից է, ֆիզիկապես շատ լավ պատրաստված։ Սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք համապատասխան արդյունքի՝ կիրառելով մեր գիտելիքները, հոգին ու սիրտը ու կաշխատենք ուրախություն պարգևել մեր մարզասերներին։

Ի սկզբանե դժվար է ծրագրել, թե ինչպես պետք է խաղաս՝ հարձակվողական, թե պաշտպանողական ֆուտբոլ։ Խաղն ինքը կհուշի։

Պետք է շատ մեծ ցանկություն ունենալ հաղթելու։ Իռլանդիայի դեմ խաղում շատ բաներ լավ արվեց։ Ֆուտբոլում երկու կոնցեպտ կա՝ պաշտպանական և հարձակման։ Ամեն թիմ օգտագործում է իր զենքը։ Իսկ վերջնական արդյունքից հետո այլևս իմաստ չունի խոսել որևէ բանի մասին։ Նա ով հաղթում է, միշտ լավագույնն է», ասել է իսպանացի մասնագետը:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր