87015 դիտում
23:58 12-06-2022
Դիմակավորված ու նռակով զինված ավազակային հարձակում «Երևան Սիթիում» գործող տարադրամի փոխանակման կետից․ հանցագործը հափշտակել է մի քանի միլիոն դրամ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ;
Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։