1194 դիտում
20:38 12-06-2022
Թուրքիայում կսահմանափակվի կացություն ստացող ներգաղթյալների թիվը
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայում կացության թույլտվությունների թիվը կսահմանափակվի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները եւ հավելում, որ դա կապված է ներգաղթյալների թվի աճով պայմանավորված լարվածության հետ:
Հուլիսից օտարերկրացիներին կացության թույլտվություն կտրվի Թուրքիայի որոշ շրջանների բնակչության քսան տոկոսի չափով միայն:
Հայտնի է, որ Թուրքիան ամենամեծ թվով փախստականներ ընդունող երկրներից է, որտեղ միայն սիրիացի փախստականների թիվը հասնում է 3,7 միլիոնի: Սա թշնամանքի սրման պատճառ է դարձել երկրում, ինչը պայմանավորված է գործազրկությամբ, թույլ տնտեսությամբ եւ չդադարող գնաճով:
Սոլյուն նշել է, որ նոր որոշման հետեւանքով փախստականների բնակության ավելի քան 1000 թաղամաս կփակվի: Կառավարության քաղաքականությունը քննադատվում է ընդդիմության կողմից, որոնք խոստանում են իշխանության գալու դեպքում լուծել ներգաղթյալների վերադարձի հարցը:
Փախստականների հարցը բուռն քննարկման թեմա է դարձել Թուրքիայում, ինչը պայմանավորված է 2023 թվականին կայանալիք ընտրություններով:

Նմանատիպ նյութեր
1408 դիտում
15:12 14-09-2015
Գերմանիա եկած ներգաղթյալների թիվը հասել է 83 հազարի
4711 դիտում
13:49 02-11-2017
Կանադան առաջիկա 3 տարիներին զգալիորեն կավելացնի ներգաղթյալների թիվը
721 դիտում
09:45 14-02-2023
Ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացող ներգաղթած հայերի թիվը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
454 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա