211652_close_icon
views-count1048 դիտում article-date 19:18 12-06-2022

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին էմիացել 33-ամյա իրանցի եզրային հարձակվող Միլադ Ջահանին: Ջահանին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես իրանական թիմերում՝«Մողավեմաթում», «Սանաթ Սարիում», «Մեշ Քերմանում», «Գոսթարեշում», «Խունեհում», «ՍանաթՆավթում» և «Զոբահանում»:  Իրանցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Սեպահանը», որի կազմում նա այս տարի մասնակցել էԱսիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:

Ջահանին «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։

Նմանատիպ նյութեր