211652_close_icon
views-count2146 դիտում article-date 21:15 11-06-2022

Խոակին Կապառոս. Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է Ուկրաինայից կրած 0։3 հաշվով պարտությանը՝ Ազգերի լիգայի երրորդ տուրում։

«Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց խոշոր հաշիվ է։ Սակայն խաղը տեւում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։

Խորեն Բայրամյանն ինքը խնդրեց փոխարինվել, Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ եւ սովոր չէ ակումբում 90 րոպե խաղալուն, պետք էր թարմացնել թիմը։ Ցավոք, երկու գոլի դրվագներում մեզ բախտը չժպտաց։

Շատ գոհ եմ այսօր խաղադաշտ դուրս եկած տղաների խաղից»,- ասել է իսպանացի մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր