211652_close_icon
views-count1080 դիտում article-date 10:27 11-06-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 27․ «Ժողովուրդ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ»,- 2018 թվականի ապրիլի 15-ին՝ թավշյա հեղափոխության օրերին, այսպես սկսեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վարկեր ունեցող քաղաքացիների մասին: «Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության բոլոր»,- նշել էր նա:

Ընդամենը երկու տարի անց, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր, կարծում էր, թե նման քայլի պետք չէ դիմել: «Նստում, ասում են՝ վարկերը թողեք, հարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների»: Ստացվում է՝ վարչապետը կրկին անգամ խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին եւ վարչապետ դառնալուց հետո մոռացել իր խոստման մասին»:

Տեսանյութը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր