211652_close_icon
views-count2028 դիտում article-date 10:15 11-06-2022

Ուկրաինական ուժերը համալրող բրիտանացի և մարոկկացի մարտիկերը մահապատժի են դատապարտվել ռուսական դատարանի կողմից․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի համար կռվելիս գերի ընկած երկու բրիտանացի ու մի մարոկկացի մարտիկներ հինգշաբթի օրը դատապարտվել են մահապատժի ըստ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) դատարանում կայացրած որոշման: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Դատարանը երեք տղամարդկանց՝ բրիտանացիներ Էյդեն Ասլինին և Շոն Փիններին և մարոկկացի Բրահիմ Սաադունին մեղավոր է ճանաչել «իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ կատարելու հարցում», - մեջբերված է Ինտերֆաքս լրատվական գործակալության կողմից:

Տղամարդիկ գերեվարվել էին փետրվարի 24-ին Ուկրաինա մտած ռուս ուժերի դեմ ուկրաինական զորքի կողմից կռվելու պատճառով և դատի ժամանակ խոստովանել են, որ վարձկաններ են: Նրանց փաստաբանն ասել է, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը երկու բրիտանացիների դատավճռի վերաբերյալ նոր մեկնաբանություն չի հավելել: Չորեքշաբթի օրը այն դատապարտել էր ռազմագերիների շահագործումը քաղաքական նպատակներով ասելով, որ նրանք «մարտական անձեռնմխելիության իրավունք ունեն»:

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Ասլինը և Փինները Ռուսաստանի կողմից գերեվարվել էին ապրիլ ամսին Մարիուպոլում, քաղաքի վերահսկողության համար դաժան պայքարի ժամանակ:

Մարոկկացի Սաադունը հանձնվել էր մարտ ամսին Մարիուպոլի և Դոնեցկի շրջանային մայրաքաղաքի միջև ընկած փոքրիկ քաղաքում մարտերի ժամանակ:

Նմանատիպ նյութեր