211652_close_icon
views-count8051 դիտում article-date 21:43 10-06-2022

Սյունիքի միջանցքի հանձնմանն ուղղված հստակ գործողություններ են սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ տարածվել էր տեղեկատվություն, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջխաղացում է եղել։ 
 
Առկա անվտանգային խնդրներին տեղում ծանոթանալու նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ։ Չնայած լայն հնչեղություն ստացած առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն սա չի նշանակում, որ անվտանգային խնդիրները նվազել են, հակառակը Ներքին Հանդի շուրջ անվտանգային խնդիրներն ավելի են ահագնանում և օրեցօր շոշափելի դառնում։
 
Հարց է առաջանում՝ ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի շարունակական փորձերը առաջխաղացում ունենալ հենց Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ 
 
«Ենթադրյալ Սյունիքի միջանցքը, որը Ադրբեջանը կապում է Նախիջևանին անցնում է հենց Ներքին Հանդ գյուղի միջով և պատահական չէ, որ դեռևս  ԽՍՀՄ ժամանակաշրջանում, երբ փակ ենթակառուցվախքներ չկային, այնուամենայնիվ Խորհրդային Ադրբեջանը ամեն գնով փորձում էր Խորհրդային Հայաստանի միջով ստանալ Նախիջևանին կապող այս միջանցքը»,- նշեց Սուրեն Պետրոսյան։
 
1980-ականների սկզբին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը ունենալով ռազմավարական միտք վերաբնակեցրեց, շենացրեց Ներքին Հանդ գյուղը, որը սեպի նման խրված լինելով Կովսականը Մեղրիին կապող հատվածում  հայկական վերոհսկողության տակ պահելով պետք է խոչնդոտեր միջանցքի կյանքի կոչմանը։ Այս կերպ Խորհրդային Հայաստանի իշխանություններին հաջողվեց դիմադրել և չտալ Ադրբեջանին Հայաստանի միջով անցնող միջանցք դեպի Նախիջևան։
 
Այսօր Ադրբեջանը հետևողականորեն կրկին փորձում է ստանալ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այս միջանցքը։ 
 
«Մեր խորին համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա համաձայնություն և պայմանավորվածություն միջանցքի հանձնման շուրջ։
Այս մասին է վկայում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Կովսականից դեպի Ներքին Հանդ տանող ճանապարհի կառուցումն ու լայնածավալ շինարարությունը։ Թեպետ հայկական կողմում դեռևս ճանապարհաշինարարական աշխատանքներչեն սկսվել, սակայն կասկածելի կերպով դեպի Ներքին Հանդ տանող Կապան-Մեղրի ճանապարհահատվածում արդեն տեղակայված է ռուսական անցակետ։ Հետևաբար Ներքին Հանդ հասնելու համար ստիպված ենք անցնել ռուսական անցակետով։  Որևէ կերպ չկա բացատրություն՝ ինչու ռուսական անցակետը տեղակայված չէ օրինակ Ներքին Հանդի սահմանային հատվածում որտեղ թշնամու դիրքը գտնվում է 270 մետր հեռավորության վրա։

Այս ամենը  թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր է գործարկվի Սյունիքով անցնող Կովսական-Մեղրի-Նախիջևան միջանցքը, որի իրագործմամբ է պայմանավորված Ադրբեջանական առաջխաղացումը, որի նպատակն է  հայաթափել Ներքին Հանդ գյուղը, ինչը թույլ կտա անխափան իրագործել միջանցքի գաղափարը»-ասաց Սուրեն Պետրոսյանը։
 
Ռազմավարական լրջագույն խնդիր և սպառնալիք լինելուց բացի, այսօր վտանգված է Ներքին Հանդի բնակչությունը։ Պետության կողմից չի երաշխավորվում մարդկանց նույնիսկ նվազագույն ֆիզիկական անվտանգությունը, իսկ ադրբեջանական դիտակետում հայտնված այս գյուղն ամեն վայրկյան թշնամու կողմից խաղաղ բնակչությանն ուղղված հնարավոր սադրիչ գործողությունների միջոցով կարող է առանց որևէ խնդրի հայաթափվել։ 
 
«Անվտանգության տեսանկյունից Ներքին Հանդ գյուղը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և պետք է ամեն գնով երաշխավորվի գյուղի բնակչության անվտանգությունը, միևնույն ժամանակ կասեցնելով միջանցքի տրամադրման ցանկացած փորձ»-նշեց Սուրեն Պետրոսյանը։

«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ

 
 
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր