211652_close_icon
views-count1077 դիտում article-date 23:04 10-06-2022

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած թավջութակահարների անունները

Ամփոփվել են Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլի արդյունքները։

Ժյուրիի որոշմամբ մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլում ելույթները կշարունակեն հետևյալ թավջութակահարները՝ Կյուն Ջուն Լի (Հարավային Կորեա), Ջոու Կիտամուրա (Ճապոնիա), Իվան Սենդեցկի (Ռուսաստան), Էտտոռե Պագանո (Իտալիա)։

Վերջիններս հունիսի 11-ին և 12-ին երրորդ փուլում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։
 
 «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 
 
 

Նմանատիպ նյութեր