211652_close_icon
views-count1033 դիտում article-date 15:39 10-06-2022

Այս ամենը ուղիղ ԲԴԽ-ի կողմից նախաձեռնված գործողություններ են. Իգոր Խաչտուրովի պաշտպան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, ինչը օրենքով պարտադիր է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրգրողների հետ զրույցում նշեց Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, հայտնում է News.am-ը։

Նա ներկայացրեց, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել. «Իգոր Խաչատուրովի՝ իմ կողմից ներկայացրած բողոքը վերաքննիչ դատարան մուտքագրվել են հունիսի 6-ին, հունիսի 7-ին մակագրվել է Տիգրան Սիմոնյան դատավոր կոչեցյալին, որից հետո եռօրյա ժամկետում պետք է քննություն իրականացվեր: Քրեատադավարական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կալանավորման բողոքը պետք է քննարկվի երեք օրվա ընթացքում: Այսօր վերջին օրն էր»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ իրեն չի հաջողվել ոչ մի կերպ կապ հաստատել դատավորի հետ, ի վերջո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը իրեն հայտնել է, որ նիստը նշանակված է այսօր առավոտյան ժամը 10-ին: Սակայն արդեն դատարանի դահլիճում Միհրան Պողոսյանին միջնորդավորված տեղեկացրել են, որ տեղեկանքի հիման վրա նիստը հետաձգվում է, սակայն օրանքը պահանջում է, որ եթե կողմերից մեկը ներկայացել է, պետք է նիստը բացվի, հետո այդ նիստում որոշվի, առանց մյուս կողմից կարող են գործը քննել, թե չեն կարող:

Պաշտպանը հիշեցրեց, որ ժամանակին տեղեկանքի հիման վրա դատական նիստ հետաձգելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավեցին, գործն էլ ձեռքից վերցրեցին: «Այսինքն արձանագրված է, որ տեղեկանքի հիման վր դատական նիստ հետաձգել չի կարելի, դա հանցագործություն է»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մոտ 20 րոպե հետո այլ դատական նիստ էր, ներկայացել էր դատախազը, չէր ներկայացել պաշտպանական կողմը եւ ներս է մտնում դատավոր Տիգրան Սիմոնյանը:

«Ակնհայտ է, որ Իգոր Խաչատուրովի գործի հանդեպ կա տարբերակված մոտեցում եւ Իգոր Խաչատուրովի քաղաքական  հետապնդման է ենթարկվում: Էս պարագայում հարց առաջացավ՝ բա մեր նիստը երբ է տեղի ունենալու: Այդ հարցերին Տիգրան Սիմոնյանը ոչ մի պատասխան չտվեց, իրեն դրսեւորեց որպես վախկոտ անձնավորություն: Այս ամենը ուղիղ ԲԴԽ-ի կողմից նախաձեռնված գործողություններ են, որովհետեւ այս կարգի դատավորները համակարգում աճել են, երբ 2021-ին որոշում կայացվեց կալանք տվող դատարաններ ստեղծելու մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր