211652_close_icon
views-count2850 դիտում article-date 14:29 10-06-2022

ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը 5 տարով երկարաձգվեց. նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը հինգ տարի ժամկետով երկարաձգելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի հունիսի 9-ը», - նշված է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր