211652_close_icon
views-count1699 դիտում article-date 14:42 10-06-2022

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վերջին 2 օրում երկրորդ ռազմական օդանավն է կործանվել

ԱՄՆ-ի բանակի երկրորդ օդանավն Է կործանվել Կալիֆոռնիայի նահանգում երկու օրվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 8-ին, ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսի հրամանատարությունը հաղորդել Է MV-22 Osprey կոնվերտոպլանի կործանման մասին, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինծառայող:

Հինգշաբթի օրը՝ հունիսի 9-ին, ռազմածովային ուժերի ավիացիայի «Էլ Սենտրո» բազայի հրամանատարությունը հաղորդել Է ռազմական ուղղաթիռի կործմանման մասին: Նրա մեջ գտնվում Էր անձնակազմի չորս անդամ. նրանք բոլորը ողջ են մնացել:

Զինվորականներից մեկը տուժել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկու միջադեպերն Էլ տեղի են ունեցել անապատային տեղանքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր