211652_close_icon
views-count1000 դիտում article-date 10:25 10-06-2022

Սերբական «կղզին» հակառուսական Արևմուտքում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նշենք, որ Սերբիան դատապարտել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, սակայն հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Չնայած այս զարգացումներին, Սերբիան ձգտում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Սերբիայի նախագահը ժողովրդին ուղղված իր ուղերձում նաեւ նշել էր, որ փորձելու է արագացնել ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը՝ միաժամանակ պահպանելով «ինքնուրույն եւ անկախ որոշումներ կայացնելու քաղաքականությունը»։

«Սերբիան պետք է հստակ եզրակացություն անի՝ շտապել իր եվրոպական ճանապարհի ուղղությամբ, քանի որ, որքան էլ հակասական հնչի, այն լավ է Սերբիայի համար։ Գուցե դա ամենահաճելի տարբերակը չէ, բայց ավելի լավ է մեր երեխաների համար»,- ասել է Վուչիչը՝ հույս հայտնելով, որ եվրաինտեգրման գործընթացում մինչեւ տարվա վերջ բեկում կլինի։ Նախագահի ելույթից մեկ օր անց Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչը նշել էր, որ Եվրոպայի կայունության համար շատ կարեւոր է, որ արագացվի Արեւմտյան Բալկանների եվրոպական ինտեգրման գործընթացը։ «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ՝ Դաչիչը եվրաինտեգրման գաղափարը համարել է «հանգստացնող հաբ» մայրցամաքի խնդիրների վրա»։

Մանրամասն՝ թերթի երեկվա համարում։

Նմանատիպ նյութեր