211652_close_icon
views-count1394 դիտում article-date 09:08 10-06-2022

Սյունիքի մարզպետն անձամբ ստուգեց ջրի պղտորվածությունը, Մեղրիի համայնքապետն էլ խմեց պղտոր ջուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Արդեն 10 օր է, ինչ Մեղրի եւ Ագարակ քաղաքների բնակիչներին խմելու ջուրը մատակարարվում է անկանոն։ Ըստ բնակիչների՝ եթե ջուր էլ մատակարարվում է, ապա գիշերային ժամերին՝ 15-20 րոպե։ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատճառաբանում են, որ ջրամբարները մաքրում են, ինչ պատճառով էլ Մեղրի համայնքի մի քանի բնակավայրեր մեկ-երկու օրով ջրազրկվել են։

Մեղրեցիները չեն հավատում ջրամատակարար ընկերությանը՝ պնդում են, որ պատճառն այլ է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախօրեին, անձամբ մեկնեց Մեղրի՝ ուսումնասիրելու պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները։ Մարզպետը, Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի ու ջրամատակարարման պատասխանատուների հետ եղավ Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններում, ծանոթացավ օրվա կարգավորիչ ջրամբարներին, դրանցում կատարվող մաքրման աշխատանքներին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր