211652_close_icon
views-count2774 դիտում article-date 12:33 09-06-2022

Հայ ժողովուրդը ողջունում է Ձեզ Հայաստանում. Արամ Վարդեւանյանը՝ Լավրովին. News.am

Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, հայ ժողովուրդը ողջունում է Ձեզ Հայաստանում։ Բարի գալուստ Երեւան։ Այս մասին հունիսի 9-ին ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, հայտնում է News.am-ը։

Պատգամավորի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը պետք է արձանագրի, որ Հայաստանում այժմ իշխանության ղեկին գտնվող մարդկանց խումբն ընդամենը ֆորմալ ուժ է։ «Նրանք այլեւս չեն ներկայացնում հայ ժողովրդի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այսինքն՝ Արցախի շահերը։ Ռուսաստանի Դաշնությունը եղել է եւ կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի դաշնակիցը, եղբայրական երկիր մեզ համար։

Միեւնույն ժամանակ, բոլորս գիտենք, որ վերջին չորս տարիների ընթացքում զուտ ֆորմալ իշխանության ղեկին գտնվող մարդկանց այս խումբն արել է հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին սպառնալիքներ ստեղծելու համար։ Դա փաստ է։ Վստահ ենք, որ մոտ ապագայում, հենց որ դե յուրե մարդկանց այս խումբն այլեւս չի լինի իշխանության, այդ սպառնալիքները կվերանան, եւ Հայաստանը հզոր երկիր կդառնա, որն Արցախի, մեր եղբայրների եւ քույրերի անվտանգության իրական երաշխավորն է: Եւ դա փաստ է, դա փաստ է»,- ասաց ընդդիմադիրը։

Վարդեւանյանի խոսքով՝ իշխանության մեջ գտնվող մարդիկ ներկայացնում են միայն իրենց շահերը. «Եթե նույնիսկ տարբեր խոստումներ տան, հայտարարեն որոշակի փաստաթղթեր ստորագրելու պատրաստակամության մասին, այդ ամենն իրավական ուժ չի ունենա։ Դա ընդհանրապես չի լինի»,- ընդգծեց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր