211652_close_icon
views-count1632 դիտում article-date 11:28 09-06-2022

Շիրակի մարզի Աշոցք և Անի համայնքների 8 բնակավայրերում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանց կկառուցվի

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզի Աշոցք և Անի համայնքների 8 բնակավայրերում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ցանցի կառուցման, նորոգման աշխատանքներ։

Ծրագրերի ընդհանուր արժեքը 380 մլն դրամ է, գումարի 70 տոկոսը կհատկացնի կառավարությունը, համայնքային բյուջեներից կտրամադրվի միայն  30 տոկոսը։

Կառուցվող, նորոգվող  ջրամատակարարման ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 21,2 կմ։


 

Նմանատիպ նյութեր