211652_close_icon
views-count3965 դիտում article-date 10:11 09-06-2022

Փոխգնդապետն առաջարկում է «Դիմադրություն» շարժմանը ակցիաներ իրականացնել «Z» պաստառներով. Iravunk.am

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը հանդիպում կունենա ՀՀ նախագահի աթոռին գտնվող Վահագն Խաչատուրյանի եւ ՀՀ վարչապետ դեռ իրեն համարող Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ առաջարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման առաջնորդներին վաղը երեք ուղղություններով` նախագահականի, կառավարության եւ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել ակցիաներ` «Z» («За Россию!») եւ նմանատիպ այլ պաստառներով` ի աջակցություն Ռուսաստանի:

– Դրանով ընդդիմությունը միանգամից երկու մեսիջ կհղի` մեկը ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, մյուսը` Արեւմուտքին: Առաջինն այն, որ վաղն իշխանության գալով` ի տարբերություն այսօրվա դավաճան, սորոսական, թրքասեր, արեւմտամետ եւ հակառուսական իշխանությունների, իրենք հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով ու ջանքերով վերականգնելու, ամրապնդելու եւ ամենաբարձր մակարդակին են հասցնելու հայ-ռուսական բարեկամական, եղբայրական եւ ռազմավարական հարաբերությունները: Երկրորդ` դրանով նաեւ ի ցույց կդնեն ԵՄ եւ ԱՄՆ խուլ ու համր, սորոսական, պառվադեսպաններին, որ ՀՀ ապագա իշխանությունները բացառապես սատարում են Ռուսաստանի Դաշնությանն` Արեւմուտքի դեմ պատերազմում:

Չմոռանանք, որ , որ 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի 75 տոկոս օկուպացված տարածքների կապակցությամբ` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձներ էր հղում Ադրբեջանի նախագահին եւ ժողովրդին` իբր իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ավելին` պատերազմի ընթացքում Ադրբեջանին է տրամադրել ֆոսֆորային զենք, որն օգտագործվել է մեր զինվորների դեմ: Եվ այսօր էլ Ուկրաինան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին: Հետեւապես, եթե որեւէ մի պետություն մեր թշնամի պետությանն է սատարում եւ շնորհավորում է մեր հայրենիքը օկուպացնելու համար, պարտավոր ենք հայտնել մեր դիրքորոշումը եւ բացառապես աջակցել ՌԴ-ին: Չուրանանք նաեւ այն, որ 44 օրյա պատերազմի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի կանգնեցնի պատերազմը: Նա երկու անգամ առաջարկել է կապիտուլյանտ Նիկոլին եւ այսօրվա թրքասեր իշխանություններին կանգնեցնել պատերազմը, ինչի հնարավորությունը եղել է: Մինչդեռ կապիտուլյանտը հրաժարվել է այդ առաջարկից: Էլ չասեմ, որ այսօր Արցախի հանրապետության տարածքները եւ մեր արցախահայության անվտանգությունը բացառապես ապահովում է ՌԴ խաղաղապահ զորախումբը:

Ուստի` այսօրվա ընդդիմությունը պարտավոր է Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ հղել իր մեսիջը եւ հայտնել իր աջակցությունը ՌԴ-ին` ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված: Ապագա իշխանությունները պետք է ընդգծեն, որ մեզ համար առանջահերթ է մեր դաշնակից պետության հետ հարաբերությունները, որոնք նիկոլական իշխանությունները հասցրել են «պլենտուսի» մակարդակի: Այսօր հակառուսական քարոզ է իրականացվում, փաստացի լրիվ արեւմտամետ քաղաքականություն է վարվում իշխանության կողմից: Այնպես որ, ՌԴ ԱԳ նախարարի այցը շատ լավ հնարավորություն է, որպեսզի ՀՀ գալիք իշխանությունները հստակ դիրքորոշում հայտնեն, թե ինչպիսին է լինելու իրենց իշխանության օրոք Ռուսաստանի հետ հարաբերություները: Սա նաեւ հնարավորություն կտա Ռուսաստանին` հստակ պատկերացում կազմել «Դիմադրություն» շարժման մասին

Նմանատիպ նյութեր