211652_close_icon
views-count1358 դիտում article-date 23:16 08-06-2022

Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 1000 դեպք է հայտնաբերվել. ԱՀԿ ղեկավար

Sputnik Արմենիան գրում է. Աշխարհի 29 երկրում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան հազար դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը:

«Այդ երկրները կապիկի ծաղիկ հիվանդության համար էնդեմիկ չեն համարվում։ Մինչև հիմա այդ երկրներում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել», - նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով՝ վարակման դեպքերը հիմնականում հայտնաբերվել են այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել տղամարդկանց հետ։

«Որոշ երկրներ հիմա սկսում են հաղորդել վարակի ակնհայտ փոխանցման դեպքերի մասին, այդ թվում՝ կանանց շրջանում», - ավելացրել է Գեբրայեսուսը:

Նա նաև ընդգծել է, որ ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղիկի տարածման վտանգն իրական է: ԱՀԿ-ին հատկապես մտահոգում են բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների ու հղի կանանց շրջանում վարակի տարածման ռիսկերը։

Նմանատիպ նյութեր