211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:05 08-06-2022

Սեւան քաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները

Այս օրերին  Սեւան քաղաքում իրականացվում են գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական եւ երկրորդային փողոցները:

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում՝ 7150 գծամետր, ճանապարհների անընդհատ գծանշում՝ 10000 գծամետր՝ 10 սմ լայնությամբ եւ հոծ գծանշում՝ 15սմ լայնությամբ:

«Ճանապարհային գծանշումն անվտանգ եւ ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է: Աշխատանքների կատարման պայմանագրային արժեքը 2 միլիոն 496 հազար դրամ է։ Աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեի միջոցներով եւ իրականացվում են «Նաիրի Թորոսյան» ԱՁ-ի կողմից:

Առաջիկայում Սեւան համայնքում կմերկնարկեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Այս աշխատանքներին նախորդել են մի շարք փողոցների փոսային նորոգման աշխատանքները, որոնք եւս իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր