211652_close_icon
views-count33827 դիտում article-date 09:35 08-06-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Elantra-ն, Mercedes Vito-ն ու Nissan Tiida-ն, վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում  Նաիրի Զարյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Վազգեն Շատվորյանի վարած Nissan Tiida, 52-ամյա Վարդուհի Գաբրիելյանի վարած Hyundai Elantra և 30-ամյա Սերգեյ Սարգսյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սուրեն Ղարիբյանն ու Վահե Մեսրոպյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Բախման հետևանքով Nissan Tiida-ն գխիվար շրջվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր