211652_close_icon
views-count1730 դիտում article-date 22:32 07-06-2022

Խոակին Կապառոս. Վստահում ենք մեր տղաներին, պետք է բավականին լավ հանդես գանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիս է տվել Գլազգոյում։

«Մրցաշարային աղյուսակին այժմ պետք չէ ուշադրություն դարձնել, Իռլանդիայի դեմ խաղն արդեն պատմություն է և մենք գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են ու հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում։ Պիտի բավականին լավ հանդես գանք։ Մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կստացվի մեզ համար։

Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և գիտենք բոլոր ֆուտբոլիստներին։ Կնշեի ընդհանուր թիմի մրցունակությունն ու թիմային խաղը»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր