211652_close_icon
views-count1105 դիտում article-date 20:26 07-06-2022

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան լեգենդների հրաժեշտի հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից մեկի՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպման համար։ Այն կկայանա հունիսի 16-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև հունիսի 11-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր