211652_close_icon
views-count795 դիտում article-date 19:08 07-06-2022

TOTOGAMING–ը նորից սպորտի կողքին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022 թվականի հունիսի 2-ին Միկա մարզահամալիրում անցկացվեցին ASL INTER CUP 2022-ի 3-րդև 1-ին տեղերի համար խաղերը։ TotoGaming-ը մրցանակային տեղեր զբաղեցնող թիմերի համար սահմանեց դրամական պարգևներ:  

ASL–իհիմնադիր Նվեր Ստեփանյանի խոսքերով՝ նպատակը ֆուտզալի մասսայականացնումն է. նմանատիպ առաջնությունները համախմբում են սպորտասերներին, մրցակցություն ձևավորում, և ամենակարևորը, ֆուտբոլ խաղալու հնարավորություն ստեղծում բոլոր ցանկացողների համար:  

TotoGaming–ը արդեն վաղուց է քայլեր ձեռնարկում Հայաստանում բոլոր ուղղություններով սպորտի զարգացման համար, և այս անգամ էլ միացավ ASL INTER CUP 2022-ին:  

Ընկերության սպորտպրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը նշեց, որ TotoGaming–ը սատարում է ոչ միայն հաջողությունների հասած պրոֆեսիոնալներին, այլ նաև ուսանողներին՝ ինչպես դա եղավ տարվա սկզբում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետհամագործակցության շրջանակներում, և ոչ պրոֆեսիոնալ սպորտասերներին՝ ինչպես դա եղավ ASL INTER CUP 2022 լիգայի հետ:  

Հայ սպորտսմենները և սպորտասերները մշտապես գտնվումեն TotoGaming–ի ուշադրության կենտրոնում, քանի որ ընկերությունը գիտակցում է, որ հաջողությունների հասնելուհամար նրանց անհրաժեշտ են ուժեղ ուղեկիցներ և սպորտի հանդեպ նույնքան մեծ սեր տածող համախոհներ:   
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր