211652_close_icon
views-count34144 դիտում article-date 18:00 06-06-2022

Նորք–Մարաշում գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը խեղդում է մարդկանց, իսկ թաղապետն ու կոմունալի պետը շուտով կստանան «Փչան Թոդորոս» մրցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 1 տարուց ավելի է, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեում տիրող գարշահոտությունը,  հակասանիտարական վիճակը դարձել է «մի կաթիլ մեղրի» պատմություն: Եթե նախկին  վարչական շրջանի ղեկավարներից Էդմոնդ Ղազարյանը մի քանի անգամ  կատարեց մաքրման աշխատանքներ, ապա  ներկայիս վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանն ու նրա ենթակայությամբ աշխատող կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը կարող են ձեռնոց նետել Օսկարին:

Եթե Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ նամինացիա լինի, ապա նշված պաշտոնյաները կստանան «Փչան Թոդորոս» արձանիկը:

Այսօր՝ հունիսի 6-ին, նույն հակասանիտարական հակահիգիենիկ վիճակն էր տիրում այդ վայրում:

Կոմունալ բաժնի պետ Գ. Գրիգորյանը հեռախոսազրույցում ասում էր. «Ես հիմա մտնում  եմ դիսպետչերսկի, դուրս գամ, մի քանի ժամվա ընթացքում հատուկ տեխնիկան կմոտեցնենք և գոնե խնդիրը ժամանակավորապես կլուծենք»: Բայց մեծն կոմունալ բաժնի պետը դարձել էր «Նոյի ագռավ», երևի սպասում էր, որ իր վերադաս, մեծն թաղապետը մի ղուշ կուղարկի իր հետևից, բայց քաղաքացիները զուր սպասեցին այդ պետական չինովնիկներին:

Վստահ ենք, եթե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խնդրին տեղեկանա, այս  2 պաշտոնյաներին մի քանի ժամ կտա, որ այդ գարշահոտությունը վերացնեն:

Հենց նման պաշտոնյաների անփութության հետևանքով է, որ քաղաքացիները հիասթափվում են պաշտոնյաներից, ասելով՝ պաշտոն ստացան, մոռացան բնակչի խնդիրներին լուծում տալ:

Բնակիչները էլ հույս էլ չունեն ո՛չ թաղապետից, ո՛չ նրա կոմունալի պետից: Նրանց հույսը Երևանի քաղաքապետն է, քանի որ զանգվածային լրատվամիջոցների միոջոցով են տեղեկացել բազմաթիվ խնդիրների լուծման մասին, որոնք արվել են քաղաքապետի միջամտության շնորհիվ:

Այս պահին էլ կեղտաջրերը հոսում են ողջ ճանապարհով, հասնելով մի քանի կիլոմետրի, իսկ թաղապետարանի չինովնիկները իրենց խոստմանն հավատարիմ՝  դեռ ճանապարհին են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կարծես այլմոլորակայիններ լինեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի որոշ պաշտոնյաներ: Ամիսներ շարունակ Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեի մոտ տեղադրված մի քանի դիտահորերից կեղտաջրերը ողողում են մի ամբողջ փողոց, իսկ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանն ու վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը ասես  «ուղտի ականջում քնած լինեն»:

Եթե վարչական շրջանի  նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանը օպերատիվորեն արձագանքում էր քաղաքացիների ահազանգին, անգամ թաղապետարանի միջոցներով հատուկ տեխնիկայով  հեռացնում էին դիտահորերում  կուտակված ողջ կեղտը ու այդ աշխատանքներում Հունան Ավետիսյանի նման դոշ էր տալիս կոմունալ բաժնի պետ Գ. Գրիգորյանը, ապա նոր թաղապետ Մ.Օհանյանի նշանակվելուց հետո ո՛չ թաղապետը, ո՛չ էլ նա չեն բարեհաճում գոնե մեկ անգամ գան նշված վայր և ստիպեն «Վեոլիա Ջրին», քանի որ, ըստ թաղապետարանի պաշտոնյաների՝ պատասխանատուն «Վեոլիա Ջուր»-ն է, խնդիրը վերջնականապես լուծեն, իսկ կոմունալի պետ Գ. Գրիգորյանը անգամ չի բարեհաճում արդեն պատասխանել բնակիչների հեռախոսազանգերին: Երևի նրա մոտ արդեն այն բնազդն է, որ այդ կեղտաջրերի համար են իրեն զանգահարում:

Ապրիլի 21-ին նույն  հակասանիտարական ահավոր վիճակն  էր տիրում նշված փողոցում, սակայն թե՛ նորընտիր թաղապետը, թե՛ կոմունալի բաժնի պետը չէին պատասխանում բնակիչների ու մեր հեռախոսազանգերին:

Բնակիչների միակ հույսը մնում էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, թեպետ ասում էին՝ էս նոր թաղապետն էլ նրա կադրն է, ով ասես պարապուրդի է մատնված ու չի անհանգստանում այս խնդրով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր