211652_close_icon
views-count1103 դիտում article-date 22:56 06-06-2022

Հեծանվաշքերթ և համերգային երեկո. Երևանում նշվել է հեծանվի համաշխարհային օրն ու հեծանվորդների ֆեդերացիայի 10-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեծանվի համաշխարհային օրվա և Հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադրման 10-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվել է տոնական հեծանվաշքերթ: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում՝ մասնավորապես մայրաքաղաքում այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը:
 
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի հյուրեր: Շնորհավորելով հեծանվորդներին և սպորտի սիրահարներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը կարևորում է հեծանվասպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու մշտապես պատրաստ է աջակցել:
 
«Ուրախ եմ, որ այսօր մենք նույնպես մաս ենք կազմում սպորտային մի մեծ ընտանիքի և այս շարժման, որն արվում է հանուն առողջ ապրելակերպի: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է ձեր և նմանատիպ նախաձեռնությունների կողքին, որովհետև հենց այսօր և այստեղ է կերտվում մեր քաղաքացին, ապագա երևանցին, հոգատար, իր քաղաքը սիրող սերունդը»,-նշել է քաղաքապետը:
 
Ստ. Շահումյանի անվան հրապարակից մեկնարկած հեծանվաշքերթին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ հեծանիվներով, նաև ինքնագնացներով: Շքերթն անցել է Երևանի կենտրոնական՝ Բեյրութի, Արգիշտիի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով շարունակվել դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներով ավարտվել սկզբնակետում: Մասնակիցները հույս են հայտնել, որ իրենք օրինակ կդառնան նոր հեծանվորդների համար:
 
 Հեծանվաշքերթին հաջորդել է համերգային ծրագիրը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր