211652_close_icon
views-count3427 դիտում article-date 18:48 06-06-2022

Վարչապետին, նրա տիկնոջը, նախարարին հասցրել են ծանր վիրավորանք. ի՞նչ գործեր են քննվում դատարաններում. aravot.am

aravot.am-ը գրում է. Վերջին մի քանի ամսում պաշտոնյաներին հրապարակային ծանր վիրավորանք հասցնելու մի շարք գործերի դիտարկումից ակնհայտ է, որ դրանց զգալի մասը վերաբերում է վարչապետին ու նրա ընտանիքին, քաղաքական թիմի այլ անդամներին սոցցանցում վիրավորելու դեպքերին։ Օրինակ, ՀՀ քաղաքացի Նարինե Ադամյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, հրապարակային եղանակով ծանր վիրավորանք պարունակող նյութեր է տարածել։

«Առավոտ»-ը Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Նարինե Ադամյանը 2022թ.-ի փետրվարի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն եւ ամուսնուն՝ Ռաֆայել Ադամյանին պատկանող կայքէջով «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ» անվամբ խմբի էջում տեղադրված՝ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարի տակ հրապարակային գրել է մի շարք մեկնաբանություններ։

Ըստ մեղադրանքի՝ նման արտահայտություններով Նարինե Ադամյանը հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է Աննա Հակոբյանի արժանապատվությունը եւ այդ կերպ Աննա Հակոբյանին, իր հանրային գործունեությամբ պայմանավորված, հասցրել է ծանր վիրավորանք։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր