211652_close_icon
views-count1646 դիտում article-date 21:30 06-06-2022

Մեսին առաջին անգամ հավաքականում պենտա-տրիկի հեղինակ դարձավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանական Պամպլոնայում կայացած ընկերական խաղում Արգենտինայի հավաքականը 5։0 հաշվով հաղթել է Էստոնիայի ընտրանուն։
 
Բոլոր հինգ գոլերն էլ խփել է Լիոնել Մեսսին: ՊՍԺ-ի հարձակվողի համար այս պենտա-տրիկը երկրորդն է իր կարիերայում. առաջին անգամ նա 5 գոլ է խփել Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում՝ խաղալով «Բարսելոնայի» կազմում (Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, 2012 թ.):
 
Նշենք, որ Մեսսին հավաքականում իր կարիերայի ընթացքում խփել է 86 գոլ։ Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց Ֆերենց Պուշկաշին (84 գոլ Հունգարիայի հավաքականի կազմում) և դուրս եկավ մաքուր չորրորդ տեղ ազգային հավաքականում խփած գոլերի քանակով։
 
Մեսսին այժմ զիջում է միայն մալայզիացի Մոխտար Դահարիին (89 գոլ), իրանցի Ալի Դայեիին (109) և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին (117):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր