211652_close_icon
views-count923 դիտում article-date 12:02 06-06-2022

Էդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում

Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ հավելել է. «Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր