4138 դիտում
23:03 05-06-2022
Հայ ավտոարշավորդներն արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում են. Սերգո Երիցյան
Երեկ տեղեկացրել էի,որ հայ ժողովրդի արժանավոր զավակ,բոլոր ժամանակների լավագույն հայ գործարար և մեկենաս Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 108֊ամյակի առթիվ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան իր նախագահ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ կազմակերպել էր հին ու եզակի ավտոմեքենաների արշավ դեպի հայ մեծ գործարարի և բարերարի ծննդավայր`Թբիլիսի(Թիֆլիս)։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը:
Ավտոարշավը մեկնարկեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից,որի հարևանությամբ`Աբովյան փողոցի վրա է գտնվում Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը։
Երբ ճանապարհում էի իմ լավ բարեկամներին,նրանց մեջ տեսա կրտսեր Ստեփան Մարտիրոսյանին,ով իմ լավ բարեկամ, Հայաստանի հեռուստատեսության հիմնադիր ֊օպերատոր,երջանկահիշատակ Ստեփան Մարտիրոսյանի թոռն է։
Նա սիրով համաձայնեց լուսանկարներ ուղարկել ,երբ որ Թբիլիսի կհասնեն։Լուսանկարներ ուղարկելուց բացի,Ստեփանը տեղեկացնում է,որ ավելի քան 20 ռետրոավտոմեքենաները հասել են Թբիլիսի և կայանել Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր`Ազատության, հրապարակում `շարժելով թբիլիսցիների և մայրաքաղաքի հյուրերի հետաքրքրությունը։
Այնուհետև ջերմ ընդունելություն է կայացել Թբիլիսիի քաղաքապետարանում,որի ժամանակ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ողջունել են հայ ավտոարշավորդներին`կարևորելով միջոցառումը որպես հայ֊վրացական ավանդական փոխհարաբերությունների պահպաման ու զարգացման ջերմ ու անմիջական դրսևորում։
Այնուհետև, ինչպես և ծրագրված էր, ավտոարշավորդները ծաղիկներ են խոնարհել Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին,այնուհետև իրենց հարգանքի տուրքը մատուցել հայոց մեծերի Խոջիվանքի պանթեոնում։ Այս ամենից հետո ավտոարշավորդները կստանան Վիրահայոց թեմի առաջնորդ,հոգեշնորհ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը,կհանդիպեն հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու դրանից հետո կբռնեն Հայաստան վերադարձի ճանապարհը։
Մեր հրապարակումների միջոցով ավտոարշավի ընթացքին Փարիզից հետևում է մեծն Մանթաշյանցի թոռ Միշել(Միքայել) Մանթաշյանցը։Նա խնդրել է իր երախտիքի խոսքերը փոխանցել բոլոր ավոարշավորդներին և կազմակերպիչներին,Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիալի նախագահ Գագիկ Աղաջանյանին այս ինքնատիպ միջոցառման առթիվ,քանի որ Մանթաշյանցները ևս անտարբեր չեն եղել իրենց ժամանակների հետաքրքիր ավտոմեքենաների նկատմամբ։
Ավելացնենք,որ ավտոմոբիլային ֆեդերացիան միշտ արձագանքում է մեր պատմության,հասարակական,մշակութային կյանքի կարևոր ու նշանակալից իրադարձություններին`ավտոարշավների,նաև հարակից միջոցառումների տեսքով։
Ես ականատես և մասնակից եմ եղել դրանցից մեկին,երբ նշվում էր Ամենայն Հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150֊ամյա հոբելյանը։
Ավտոարշավորդները եղան Թումանյանի ծննդավայր Դսեղում և Թբիլիսիում,ուր ապրել է հայ անվանի գրողը իր կյանքի մեծ մասը։
Մեզ մնում է ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ մաղթել ավտոարշավի բոլոր մասնակիցներին և սպասել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի առաջիկա ինքնատիպ և հետաքրքիր միջոցառմանը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2486 դիտում
20:18 05-03-2021
Հայ-չինական գեղանկարչության գույներն ու երանգները. Մետաքսի հին ու նոր ճանապարհը. Սերգո Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2471 դիտում
22:16 29-05-2022
Սարուխանում բացվեց հայ ժողովրդի արժանավոր զավակ Հայկազ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշատախտակ. Սերգո Երիցյան
5334 դիտում
11:11 20-11-2020
Դաժան ճակատագիրը մեզ զրկեց նվիրյալ հոգևոր առաջնորդից ու լավ բարեկամից.Սերգո Երիցյան
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ