211652_close_icon
views-count11350 դիտում article-date 17:12 05-06-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ-ը Հ-ի վարած Opel մակնիշի և 25-ամյա Վ-ը Հ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Դ. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկներ Դավիթ Քուռոյանն ու Դավիթ Սարգսյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր