211652_close_icon
views-count2557 դիտում article-date 23:40 04-06-2022

Մեզ առավել դժվար հանդիպում է սպասվում Շոտլանդիայում. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը կարևորում է Ազգերի լիգայի մեկնարկում տոնած հաղթանակը:

«Նրանք գնդակով էին և առավելություն ունեին: Մեկ կամ երկու գոլային պահ ստեղծեցին: Լավ հանդիպում անցկացրեցին և նորվեգների հետ խաղից հետո, այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Մեզ առավել դժվար հանդիպում է սպասվում Շոտլանդիայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին խմբիանդրանիկտուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ: Հայաստանի ընտրանին հաղթեցնվազագույնհաշվով` հաղթանակով մեկնարկելով Ազգերի լիգայի այս մրցափուլում: Միակ գնդակը 74-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը:

Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին:

Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր