211652_close_icon
views-count31572 դիտում article-date 21:04 04-06-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 62-ամյա վարորդը ԳԱԶ-2410-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 11:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Անդրանիկ Ա.-ն, իր վարած ԳԱԶ-2410 մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր շրջվելով, հայտնվել ձորում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Մնացական Մնացականյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր