211652_close_icon
views-count35590 դիտում article-date 19:08 04-06-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ի 15 աշխատակիցներ՝ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 14:30-ի սահմաններում, «Նոր-Հաճնի» պոլիկլինկայից ոստիկանության Նաիրիի բաժին և ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, այրման հետևանքով առաջացած գազերի ներշնչում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոլիկլինկա է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Քնարիկ Մ.-ն է, ով աշխատում է Կոտայքի մարզում գործող «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում:
 
Ոստիկանները պարզել են նաև, նրա ինքնազգացողությունը վատացել է նշված ՍՊԸ-ում և վայր է ընկել:
 
Մինչ ոստիկանության Նաիրիի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 16:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «ծխահարության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
 
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 69-ամյա Մարիետա Գ.-ն, 45-ամյա Ֆաթիմա Մ.-ն և 36-ամյա Ռուզաննա Պ.-ն:
 
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 17:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորումից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի:
 
Այս անգամ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ռոզա Գ.-ն, 56-ամյա Քանաքարա Ն.-ն, 43-ամյա Նախշուն Ա.-ն, 36-ամյա Հովհաննես Մ.-ն, 36-ամյա Արմինե Ս.-ն, 60-ամյա Տիմա Մ.-ն, 29-ամյա Արմինե Օ.-ն, 42-ամյա Սուսաննա Մ.-ն, 35-ամյա Լուսինե Հ.-ն, 46-ամյա Գրետա Ն.-ն և 33-ամյա Նաիրա Մ.-ն:
 
Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում՝ աշխատանքի ժամանակ:
 
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր