211652_close_icon
views-count1025 դիտում article-date 15:49 04-06-2022

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ավելի քան 4 տարվա ընթացքում անցկացրել են իրենց առաջին համատեղ զորավարժությունները՝ ամերիկյան ավիակրի  մասնակցությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սեուլի զինվորականներին։

Եռօրյա զորավարժություններն անցկացվել են այն բանից հետո, երբ միջուկային փորձարկումների նախապատրաստվելու մասին հայտհնեց Հյուսիսային Կորեան։

Զորավարժությունները տեղի են ունեցել ճապոնական Օկինավա կղզու մոտ գտնվող միջազգային ջրերում:

Սեուլի պաշտոնյաներն ասել են, որ Փհենյանը մի քանի փորձեր է իրականացրել պայթեցնող սարքով՝ նախապատրաստվելով իր 7-րդ ստորգետնյա պայթյունին:

Նմանատիպ նյութեր